ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 152 |
քաղ. Մոսկվա |
«ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ, ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ, ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 18-րդ կետի իրականացման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կցվող՝
Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջները.
Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջներին էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի բաղադրիչների համապատասխանության ստուգման հարցերով հանձնաժողովի մասին հիմնադրույթը:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջներին էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի բաղադրիչների համապատասխանության ստուգման հարցերով հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար լիազորված մարմինների և կազմակերպությունների ղեկավարների տեղակալների (կամ համապատասխան ինքնուրույն ստորաբաժանումների պետերի կամ նրանց տեղակալների) մակարդակով թեկնածությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու խնդրանքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|