Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-42-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
11.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 289-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը «հաշվարկելու և վճարելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան տարեկան պետական տուրք վճարելու» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգում.»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «Օրենսգրքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների» բառերը փոխարինել «պետական տուրքի հաշվարկման և գանձման» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

 2022 թ. մարտի 11

Երևան
ՀՕ-42-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական: