ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 հունվարի 2017 թվականի |
թիվ 6 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2017-2018 թվականների միջոցառումների՝ կից ներկայացվող պլանը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ նախատեսել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային հատվածների ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման, ինչպես նաև սույն կարգադրությամբ հաստատված պլանի թիվ 1 հավելվածին համապատասխան ուղղություններով ազգային հատվածներում ընդհանուր գործընթացների նշված համակարգի միջոցներով իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների ֆինանսավորում՝ սահմանված ժամկետների համաձայն:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում այն հրապարակելու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
(հավելվածը լրաց., փոփ. ԵՏՀԽ 15.09.17 թիվ 30)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.09.2017, թիվ 30 | 27.10.2017, թիվ 6 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|