«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10203114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 ապրիլի 2003 թ. |
N 152-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ԹԻՎ 1303 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1919-Ն որոշմամբ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1999 թվականի օգոստոսի 17-ի «Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» թիվ 1303 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Հրամանով հաստատված «Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների»՝
ա) 8-րդ կետի 2-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
բ) 13-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
գ) 14-րդ կետում «վարչությունն» բառը փոխարինել «գործակալության կենտրոնական մարմինն» բառերով.
դ) 15-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
ե) 16-րդ կետում «վարչությունում» բառերը փոխարինել «գործակալության կենտրոնական մարմնում» բառերով.
զ) 20-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
է) 20-րդ կետում «գրանցումը» բառից հետո լրացնել «գրանցման կապակցությամբ ուղղումները կատարվում է» բառերը.
ը) 21-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով.
թ) 24-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարելու վերաբերյալ դիմումների քննարկումը և հաստատումը (մերժումը) պետք է ավարտվի ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում՝ հաշված ՔԿԱԳ տարածքային բաժնում դիմումը ստանալու օրվան հաջորդող օրվանից։ Ըստ անհրաժեշտության այդ ժամկետը կարելի է երկարացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի կողմից։».
ժ) 30-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոր կողմից ազգանուն փոխելիս, չափահաս զավակների ազգանունը փոխվում է միայն նրանց միջնորդության հիման վրա՝ ընդհանուր կարգով։».
ժա) 30-րդ կետի 7-րդ պարբերությունից հանել «ընդ որում չափահաս երեխաներից դիմումներ չեն պահանջվում» բառերը.
ժբ) 30-րդ կետի 8-րդ պարբերությունում «որդեգրված» բառը փոխարինել «որդեգրած» բառով.
ժգ) 30-րդ կետի 13-րդ պարբերությունում «վարչության» բառը փոխարինել «գործակալության» բառով։
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|