Գլխավոր տեղեկություն
Համար
N 358
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

 

 20 հունիսի 2001 թվականի

N 358

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՆՈՆՈՒՄ (ԿԵՏՈՒՄ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՆՈՐ ԿԱՆՈՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՆՈՆԸ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի դրույթները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերի միատարրությունը ապահովելու նպատակով,

 

 հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին և նախագահի խորհրդականներին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտի (կարգեր, կանոնակարգեր, կանոնադրություններ, հրամաններ, կարգադրություններ, հրահանգներ, և այլն) կանոնում (կետում) փոփոխություն կատարելու դեպքում կանոնը փոխարինվում է փոփոխությունը ներառող նոր կանոնով` ներքևում «փոփոխված համապատասխան ակտով» նշումով, իսկ կանոնը ուժը կորցրած ճանաչվելու կամ նոր կանոն սահմանվելու դեպքում վերահամարակալում չի կատարվում, սակայն ներքևում կատարվում է համապատասխանաբար «ուժը կորցրած համապատասխան որոշմամբ» նշումը, կամ նոր կանոնը համարակալվում է նախորդ կանոնի համարով վերևում համապատասխան ցուցիչով (օրինակ` Կանոն 231):

 2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչության վրա:

 3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան