Գլխավոր տեղեկություն
Համար
N 1278-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.04.17/10(96)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.12.2004
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


15 դեկտեմբերի 2004 թվականի N 1278-Ա
ք. Երևան
 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Մուռենա» ՍՊԸ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`


 

1. Ուժը կորցրած ճանաչել «Մուռենա» ՍՊԸ-ին 2001 թվականի դեկտեմբերի 6-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Հ - XX - 001802 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման  բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2 «Մուռենա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:   

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` 

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան