Գլխավոր տեղեկություն
Համար
N 359-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.05.02/12(221)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.04.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 ապրիլի 2006 թվականի N 359-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԼՏՄԵԴ» ավանդական և այլընտրանքային բժշկության կենտրոն ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Ալտմեդ» ավանդական և այլընտրանքային բժշկության կենտրոն» ՍՊԸ-ի 2003 թվականի ապրիլի 29-ին տրված «Բժշկական օգնություն և սպասարկում» գործունեության թիվ Կ - XX- 000082 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Ալտմեդ» ավանդական և այլընտրանքային բժշկության կենտրոն» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` 

Ն. Դավիդյան