Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.06.15/16(225) Հոդ.215
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
06.05.2006
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11206174

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

6 մայիսի 2006 թ. 
ք. Երևան

N 2-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 482 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ 605-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 1-ի «Քաղաքացիական ու ծառայողական զենքին և դրա փամփուշտներին ներկայացվող քրեագիտական պահանջները սահմանելու մասին» թիվ 482 հրամանով հաստատված Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրա փամփուշտների քրեագիտական պահանջների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Քրեագիտական պահանջների նախաբանի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների քրեագիտական պահանջները բնութագրող տեխնիկական բնութագրերը, նորմերը և պահանջները պետք է համապատասխանեն սույն քրեագիտական պահանջներին և ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 605-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին:»:

2. Քրեագիտական պահանջների 1-ին գլուխը լրացնել նոր 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ`

«1.1. Գազային փամփուշտներով կրակող զենքերի և դրանց փամփուշտների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30521 «Ատրճանակներ և ռևոլվերներ գազային. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 50742 «Փամփուշտներ գազային ատրճանակների, ռևոլվերների, կրակող սարքերի և գազային անփող զենքերի. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ» ստանդարտներով սահմանված պահանջներին:»:  

3. Քրեագիտական պահանջների 6-րդ գլուխը լրացնել նոր` 6.4 կետով հետևյալ բովանդակությամբ՝

«6.4. Որսորդական  հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի համար նախատեսված որսորդական դանակի (որոնք չեն համարվում սառը շեղբավոր զենք) կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 «Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին»:

4. Քրեագիտական պահանջների 8-րդ գլուխը լրացնել նոր` 8.5 կետով հետևյալ բովանդակությամբ.  

«8.5. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի (այդ թվում՝ ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների համար (տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու) նախատեսված հատուկ նշանակության որսորդական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 «Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին»:

5. Քրեագիտական պահանջների 11-րդ գլուխը լրացնել նոր` 11.5 կետով հետևյալ բովանդակությամբ.  

«11.5. Տուրիստական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ Ռ 51501 «Դանակներ զբոսաշրջային և հատուկ սպորտային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված  պահանջներին»:

6. Քրեագիտական պահանջների 12-րդ գլուխը լրացնել նոր` 12.5 կետով հետևյալ բովանդակությամբ.

«12.5. Սառը և նետողական զենքին նմանվող հուշանվերային ու գեղազարդային իրերի և առարկաների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51715 «Արտադրանք գեղարարական և հուշանվերային, արտաքնապես սառը կամ նետողական զենքին նմանվող. Ընդհանուր տեխնիկական պահանջներ» ստանդարտով սահմանված պահանջներին»:

7. 13-րդ գլուխը լրացնել նոր` 13.7 կետով հետևյալ բովանդակությամբ.

«13.7. Սպորտային արբալետների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51905 «Արբալետներ սպորտային, արբալետներ հանգստի և զվարճանքների համար ու դրանց արկեր. Տեխնիկական պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ» ստանդարտի 6-րդ և 7-րդ բաժիններով սահմանված պահանջներին»:

8. Ուժը կորցրած ճանաչել քրեագիտական պահանջների 3-րդ կետի «բ» ենթակետը, 8.3., 8.4., 11.3., 11.4., 12.3., 12.4., 13.4., 13.5. և 13.6 կետերը, 10-րդ գլուխը, ինչպես նաև քրեագիտական պահանջների 5.6 կետը և դրանով հաստատված հավելվածը:

Ոստիկանության
գեներալ-գնդապետ՝
 
Հ. Հարությունյան