Գլխավոր տեղեկություն
Համար
N 763-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.08.01/21(261)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.07.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 հուլիսի 2006 թվականի N 763-Ա
ք. Երևան
 
Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Արմեն Նիկողոսյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Արմեն Նիկողոսյանի 2002 թվականի սեպտեմբերի 12-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000016 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. Ա/Ձ Արմեն Նիկողոսյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան