Գլխավոր տեղեկություն
Համար
N 961-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.15/25(111)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.08.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 օգոստոսի 2006 թվականի N 961-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Ալֆա Ֆարմ» ՍՊԸ-ի 2004 թվականի սեպտեմբերի 14-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000541 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Ալֆա Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակները կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

 Ն. Դավիդյան