ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 նոյեմբերի 2006 թ. |
N 1241-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Եդեմիկ Զոհրաբյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Եդեմիկ Զոհրաբյանին 2003 թվականի նոյեմբերի 5-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000112 լիցենզիան։
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.
2.3. Ա/Ձ Եդեմիկ Զոհրաբյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։
Նախարար՝ | Ն. Դավիդյան |