ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունվարի 2007 թվականի N 41-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ֆարմդոն» ՍՊԸ-ի դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2006թ. օգոստոսի 21-ի N 949-Ա հրամանը, 12 հունվարի 2007 թվականի դիմումը, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.
Հրամայում եմ`
1. Վերականգնել «Ֆարմդոն» ՍՊԸ-ի 19 դեկտեմբերի 2006 թվականի N 1486-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողությունը:
2. Թույլատրել «Ֆարմդոն» ՍՊԸ-ին Կ - XX- 000924 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեությունը:
3. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
3.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայությանը և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |