Գլխավոր տեղեկություն
Համար
N 1552-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.01/3(243)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.12.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 դեկտեմբերի 2006 թվականի N 1552-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Վերին Դվինի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Վերին Դվինի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ին 2004 թվականի նոյեմբերի 10-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ  Կ - XX- 000626 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3.  «Վերին Դվինի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան