Գլխավոր տեղեկություն
Համար
N 56-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2007-11.03.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.02/12(252) Հոդ.201
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
02.04.2007
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11507182

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

2 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 56-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԽՆԱՄՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԻ ԵՎ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) խնամք ստանալու համար հաճախորդի դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Ա. Վարդանյան

 

Հավելված N 1
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2007 թ. ապրիլի 2-ի
N 56-Ն հրամանի

                                                    Ձև

Սոցիալական ծառայությունների ________________
տարածքային գործակալության (բաժնի) պետ
___________________________ ին

Քաղաքացի ____________________________ ից

(ազգանուն, անուն, հայրանուն)

Բնակության վայրը _________________________

Դ Ի Մ ՈՒ Մ

Հաշվի առնելով, որ ես _____________________________________________

(նշել խնամքի տրամադրման համար դիմելու իրավական հիմքը)

____________________________________________________________

Խնդրում եմ
ա) ընդունել շուրջօրյա խնամք տրամադրող, բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատություն (ծերանոց),
բ) ընդունել շուրջօրյա խնամք տրամադրող, բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություն,
գ) խնամք տրամադրել տնային պայմաններում,
դ) խնամք տրամադրել սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում,
ե) տրամադրել հոսպիսային օգնություն:

(անհրաժեշտն ընդգծել)

 

Ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝
1 ___________________________________________________
2 ___________________________________________________
3 ___________________________________________________
4 ___________________________________________________
5 ___________________________________________________

ԴԻՄՈՂ` _________________________________

(ստորագրություն, ազգանուն, անուն)


_______________________

(լրացման ամսաթիվը)

Կ.Տ.

 

Հավելված N 2
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2007 թ. ապրիլի 2-ի
N 56-Ն հրամանի

Ձև

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

կենսաթոշակի տեսակի եվ չափի վերաբերյալ

Կենսաթոշակ նշանակող մարմնի անվանումը _____________________________________

Քաղաքացի _________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)


Անձը հաստատող փաստաթուղթ ____________________________________________

(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)


Հաշվառված է ________________________________________________________

(բնակության վայրը)


Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը ____________________________________________

Կենսաթոշակի տեսակը ___________________________________________________

Կենսաթոշակի չափը _________________________________________________ դրամ

Հաշմանդամության խումբը ____________________ ժամկետը ______________________


ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ
ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ`


_________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Լրացման ամսաթիվը` «.........»........................................200   թ.


Կ.Տ.