Գլխավոր տեղեկություն
Համար
N 704-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.15/13(253)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.04.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 ապրիլի  2007 թվականի N 704-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Սեվանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի լիցենզիաները դադարեցնելու եվ «Սեվանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին լիցենզիայի նոր ձեվաթուղթ տրամադրելու վերաբերյալ 

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը և 09.04.2007 թ. N 3243 դիմումը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Դադարեցնել «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի N Կ-XX-000491, N Կ-XX-000568, N Կ-XX-000817 և N Կ-XX-000958 լիցենզիաները:

2. «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի N Կ-XX-000491, N Կ-XX-000568, N Կ-XX- 000817 և N Կ-XX-000958 լիցենզիաների մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

3. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

3.1. Ապահովել լիցենզիաներում կատարած փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

3.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`  

Ն. Դավիդյան