Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.11.01/27(204) Հոդ.377
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2005
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
03.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հոկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 33005408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

3 հոկտեմբերի 2005 թ.
ք. Երևան

 

N 16-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» N 2-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

հրամանով հաստատված հավելվածի

1) 5-րդ կետի առաջին պարբերությունում «քարտուղարության ընդհանուր բաժնում (այսուհետ՝ Ընդհանուր բաժին)» բառերը փոխարինել «Քարտուղարությունում» բառով,

2) տեքստում «Ընդհանուր բաժին» բառերը համապատասխան հոլովումներով փոխարինել «Քարտուղարություն» բառով,

3) 10-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Բացառությունները թույլատրվում են միայն այն գրությունների համար, որոնք բովանդակում են ենթակա կազմակերպությունների բողոք իրենց վերադասի նկատմամբ և ժամկետը խիստ սահմանափակված է բողոքին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:»,

4) 15-րդ կետում «կրիչի վրա» բառերը փոխարինել «կրիչով» բառով,

5) 18-րդ կետում «՝ Նախագահին զեկուցելու, իսկ Ընդհանուր բաժնի պետին՝ Աշխատակազմի ղեկավարին զեկուցելու համար» բառերը հանել,

6) 25-րդ կետում «գրանցելուց» բառը փոխարինել «գրանցվելուց» բառով և «հանձնվում է» բառերը փոխարինել «հանձնվում են» բառերով,

7) 29-րդ կետում «ղեկավարը» բառից հետո լրացնել «ժամկետը լրանալուց առնվազն 1 օր առաջ» բառերը և «անձին» բառից հետո «առնվազն 1 օր առաջ» բառերը հանել,

8) 35-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ նախադասությունում «նշագրումներով» բառից հետո լրացնել «, նախագծի նախապատրաստման ընթացքում ստեղծված բոլոր փաստաթղթերով» բառերը,

9) 35-րդ կետի «բ» ենթակետում «Ձևաթղթի վրա տպագրված հրամանի առաջին օրինակը» բառերը հանել և «ներկայացնելը,» բառից հետո լրացնել «ձևաթղթի վրա տպագրված հրամանի առաջին օրինակի» բառերը,

10) 37-րդ կետում «հրամանները» բառը փոխարինել «հրամաններն» բառով,

11) 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների պատճենները կնքվում են Քարտուղարության կնիքով:»,

12) 41-րդ կետից հետո լրացնել 411 ու 412 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝

«411. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:

412. Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հրամանների համար սահմանվում են առանձին համարակալումներ, որոնք նույնպես կատարվում են տարեսկզբից մինչև տարեվերջ:»,

13) 42-րդ կետից հետո լրացնել 421 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«421. Կոմիտեի խորհրդակցությունների արձանագրությունների բնագրերը պահվում են Քարտուղարությունում:»

14) 44-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Առանձին դեպքերում Նախագահի հանձնարարությամբ աշխատակազմում ելից փաստաթղթեր կարող են ստորագրել Նախագահի տեղակալները:»,

15) 47-րդ կետում «անկյունում» բառից հետո լրացնել «նշվում է» բառերը,

16) 51-րդ կետում «ձախից ներքևի անկյունում» բառերը փոխարինել «ներքևի ձախ անկյունում» բառերով,

17) 52-րդ կետի չորրորդ պարբերությունում «Մատյաններում» բառը փոխարինել «մատյաններում» բառով,

18) 53-րդ կետում «, դրանց» բառը հանել,

19) 55-րդ կետում «Փաստաթուղթն ուղարկվելուց առաջ դրա» բառերը փոխարինել «Փաստաթղթի ուղարկելուց առաջ» բառերով,

20) 62-րդ կետում «Անստորագիր» բառը փոխարինել «Անանուն» բառով,

21) 64-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները Քարտուղարության պետի նախնական քննարկումից հետո ներկայացվում են Աշխատակազմի ղեկավարին:» և լրացնել 641 -րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«641. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Քարտուղարության կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է՝ դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:»

22) 68-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ «Պատասխան նամակի առաջին օրինակը ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը, համապատասխան աշխատողի նշագրումով, կցվում է գործին:» նախադասությունը փոխարինել «Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է երեք օրինակից: Առաջին օրինակը՝ քարտուղարության պետի ստորագրությամբ, ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը՝ նշագրումներով կցվում գործին, երրորդը հանձնվում է աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում:» նախադասությունով,

23) 70-րդ կետում «Վերջնական լուծում ստանալուց» բառերը փոխարինել «Ուսումնասիրությունից և վերջնական քննարկումից» բառերով,

24) 78-րդ կետում «աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «Աշխատակազմի ղեկավարի» բառերով, որից հետո լրացնել «կամ Քարտուղարության պետի» բառերը,

25) 80-րդ կետում «օրինակների վրա» բառերը փոխարինել «օրինակները» բառով:

 

Նախագահ՝

Ի. Զաքարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան