ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հոկտեմբերի 2005 թվականի N 961-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ ՊԱՏՎԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2005 թ. հունիսի 14-ի N 504-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 026 հանձնարարականը, N ԱԱ 026 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 10.10.05 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ Ա/Ձ Պատվական Հարությունյանը լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝
ա) առևտրի սրահում բացակայում են փակ պահարանները,
բ) սպասասրահում բացակայում էր առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի փակցված ցանկը, դեղատների հեռախոսահամարների փակցված տեղեկատուն,
գ) գրասենյակում բացակայում էր անձնական և աշխատանքային առանձնացված պահարան, ազգային դեղամատյանը,
դ) հայտում որպես մասնագետ ներկայացված է դեղագործ Մարգարիտա Նավասարդյանը, սակայն փաստացի աշխատում է Պատվական Հարությունյանը,
ե) դեղատնային կրպակում առկա էին չգրանցված դեղեր,
Հրամայում եմ`
1. Կասեցնել Ա/Ձ Պատվական Հարությունյանի 2002 թվականի օգոստոսի 28-ին
տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000008 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|