Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.07.01/17(135)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.05.2007
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 88-Ա

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

Անվճարունակության գործերով կառավարիչ Արտաշես ՓահլԵՎանյանին 27.04.2004 թ. տրված թիվ 01Ա N 00275 լիցենզիան ուժը կորցրած համարելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 08.05.2007թ. եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. 2007 թվականի մայիսի 7-ից ուժը կորցրած համարել Արտաշես Փահլևանյանին 27.04.2004թ. տրված թիվ 01Ա N 00275 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին` ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

 

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան