ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունիսի 2007 թվականի N 1033-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Գյումրու Ս. Մելքումյանի անվան հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի եվ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի լիցենզիաները դադարեցնելու եվ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց» ՓԲԸ-ին լիցենզիայի նոր ձեվաթուղթ տրամադրելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 02.11.2006 թ. N 1911-Ն որոշումը և «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի 23.05.2007 թ. N 5052 դիմումը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «Գյումրու Ս. Մելքումյանի անվան հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000228 և «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000144 լիցենզիաները:
2. «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Գյումրու Ս. Մելքումյանի անվան հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության և «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000228 և N Կ-XX-000144 լիցենզիաների մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
3. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
3.1. ապահովել լիցենզիաների դադարեցման և լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
3.2. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|