ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 հուլիսի 2004 թվականի N 710-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵրԵՎանի քաղաքապետարանի «Թիվ 8 բուժմիավորում» ԱՊՓԲԸ-ի, ԵրԵՎանի քաղաքապետարանի «Թիվ 16 պոլիկլինիկա» ԱՓԲԸ-ի, ԵրԵՎանի քաղաքապետարանի «Թիվ 11 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ-ի, «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ԱՓԲԸ-ի լիցենզիաները ԵրԵՎանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ անունով վերաձԵՎակերպման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Երևանի քաղաքապետարանի «Թիվ 8 բուժմիավորում» ԱՊՓԲԸ-ին 2003 թվականի փետրվարի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության տեսակի թիվ Կ-XX-000298, Երևանի քաղաքապետարանի «Թիվ 16 պոլիկլինիկա» ԱՓԲԸ-ին 2003 թվականի օգոստոսի 12-ին տրված թիվ Կ-XX-000202, Երևանի քաղաքապետարանի «Թիվ 11 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ-ին 2003 թվականի դեկտեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-000416, «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ԱՓԲԸ-ին 2003 թվականի մայիսի 19-ին տրված թիվ Կ-XX-000109 լիցենզիաները վերաձևակերպել «Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անունով:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2.2. համապատասխան փոփոխություններ կատարել լիցենզիաների մեջ.
2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |