ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 նոյեմբերի 2004 թվականի N 1216-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մակրոֆարմ» ՍՊԸ, «Ցիտո» ՍՊԸ, «Լենֆարմ» ՍՊԸ, «Սանաֆարմ» ՍՊԸ, «Ֆլորես-ֆարմ» ՍՊԸ լիցենզիաները «Ալֆա-ֆարմ» ՍՊԸ-ի անվամբ վերաձեվակերպելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը,
Հրամայում եմ`
1. «Սանաֆարմ» ՍՊԸ-ին 2004 թվականի սեպտեմբերի 14-ին տրված թիվ Կ-XX-000538, «Սանաֆարմ» ՍՊԸ 2002 թվականի հոկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-XX-000086, «Սանաֆարմ» ՍՊԸ 2002 թվականի հոկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-XX-000085, «Սանաֆարմ» ՍՊԸ 2004 թվականի մարտի 31-ին տրված թիվ Կ-XX-000421, «Մակրոֆարմ» ՍՊԸ 2004 թվականի սեպտեմբերի 14-ին տրված թիվ Կ-XX-000540, «Լենֆարմ» ՍՊԸ 2004 թվականի սեպտեմբերի 14-ին տրված թիվ Կ-XX-000535, «Ֆլորեսֆարմ» ՍՊԸ 2004 թվականի սեպտեմբերի 14-ին տրված թիվ Կ-XX-000539, «Ցիտո» ՍՊԸ 2003 թվականի նոյեմբերի 12-ին տրված թիվ Կ-XX-000329, «Ցիտո» ՍՊԸ 2002 թվականի սեպտեմբերի 30-ին տրված թիվ Կ-XX-000060, «Ցիտո» ՍՊԸ 2003 թվականի հունվարի 31-ին տրված թիվ Կ-XX-000152, «Ցիտո» ՍՊԸ 2002 թվականի նոյեմբերի 20-ին տրված թիվ Կ-XX-000100, «Ցիտո» ՍՊԸ 2004 թվականի մայիսի 11-ին տրված թիվ Կ-XX-000533, «Ցիտո» ՍՊԸ 2003 թվականի օգոստոսի 1-ին տրված թիվ Կ-XX-000021, «Ցիտո» ՍՊԸ 2004 թվականի մայիսի 11-ին տրված թիվ Կ-XX-000030, «Ցիտո» ՍՊԸ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին տրված թիվ Կ-XX-000124 լիցենզիաները վերաձևակերպել «Ալֆա-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով։
2. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին՝
2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2.2. համապատասխան փոփոխություններ կատարել լիցենզիաների մեջ.
2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|