ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
23 հունվարի 2004 թվականի N 04/02
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մանանա Գրեյն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին կետով, 43-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 1-ին ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 22. 06. 2002 թ. թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի» 3-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 21. 01. 04 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի եզրակացությունը, բավարարել «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության 16. 12. 03 թ. թիվ 2 գրությամբ ներկայացված մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի հայտը և «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությանը տրամադրել մաքսային հսկողության ներքո փակ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա` Արարատի մարզ, Երասխ, գ. Արմաշ հասցեում:
Նախագահ` |
Ա. Ավետիսյան |