ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 սեպտեմբերի 2007 թվականի N 1380-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՋՀՈՒ ԳՈՒԱՆԳՖՈՒ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը,
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Ջհու Գուանգֆու» ՍՊԸ-ին 2004 թվականի հունիսի 8-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000572 լիցենզիան մինչև 2008 թվականի սեպտեմբերի 1-ը:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Ջհու Գուանգֆու» ՍՊԸ-ի լիցենզիայի կրկնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |