Գլխավոր տեղեկություն
Համար
N 1823-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.03.03/6(280) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.12.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2007

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 1823-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՔՈՄՍԹԱՌ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը,

 

Հրամայում եմ`

 

1. «Քոմսթառ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության (2007 թվականի մայիսի 25-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001034 լիցենզիա) իրականացման վայրը (ք. Երևան, Հր. Քոչարի փող., շ. 13) տեղափոխել ք. Երևան, Սունդուկյան փող., շ. 17, թիվ 1/1 հասցե։

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան