ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 նոյեմբերի 2007 թ. |
N 1749-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ԼՈՒՍԱԾԻՆ» ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ, ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ» ՍՊԸ-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված ՀՀ-ում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 7.3 կետը և 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի հուլիսի 31-ի N 1243-Ն հրամանը, լիցենզավորման հանձնաժողովի 09.11.07 թ. եզրակացությունը, հաշվի առնելով որ «Մ. Մանուկյանի անվան «Լուսածին» ակնաբուժական, վիրաբուժական կլինիկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեափոխության վերաբերյալ տնօրենի կողմից ՀՀ ԱՆ ներկայացված գրության կապակցությամբ տեղում հանձնաժողովային կարգով կատարվել է ուսումնասիրություն (նոր հասցեն՝ Կոմիտասի փող. թիվ 42, լիցենզիան՝ Կ-XX-000583, բուժօգնության տեսակը՝ ակնաբուժական-հիվանդանոցային)։ Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է օրենքի, այլ իրավական ակտերի, լիցենզավորման կարգով ամրագրված պարտադիր պայմանների և պահանջների հետևյալ խախտումները.
1) բացակայում է գործիքների ախտահանման համար առանձնացված սենյակ և համապատասխան սարքավորումներ, իսկ ներկայացված մետաղյա ստերիլիզատորը աշխատանքային վիճակում չէ,
2) բացակայում է հիվանդների հիվանդության պատմագրեր (և կամ ամբուլատոր քարտեր), դրանց փոխարեն բուժօգնություն ստացած հիվանդների տվյալները գրանցվում են մատյաններում,
3) բացակայում են հիվանդասենյակները, հերթապահ բուժքրոջ կետը, ինչը չի բխում ՀՀ կառավարության 05.12.2002 թ. N 1936-Ն որոշման պահանջներից, համաձայն որի ակնաբուժական կարող է համարվել միայն 30 մահճակալ ունեցող բաժանմունքը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Մ. Մանուկյանի անվան «Լուսածին» ակնաբուժական, վիրաբուժական կլինիկա» ՍՊԸ-ի 2004 թվականի հուլիսի 7-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության իրականացման N Կ-XX-000583 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը։
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված մարմին։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։
Նախարար` |
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|