ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 մայիսի 2008 թվականի N 709-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
«Ռիթմ Ֆարմ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական) |
Ա/Ձ Լյովա Կարապետյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
|
Ա/Ձ Նշան Այվազյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
|
«ԱՄԱ-ՏԵՔ» ՍՊԸ |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
|
Ա/Ձ Աշոտ Հովհաննիսյան |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
«Երևանի քաղաքապետարանի |
բժշկական օգնություն և սպասարկում |
«Գրիգոր Նարեկացի ԲԿ» ՓԲԸ |
(դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
Նախարար` |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 22.05.2008 թ. N 709-Ա հրաման)
հ/հ |
Ֆիզ. անձ-(անուն, ազգանուն) իրավ. անձ-(անվանումը) |
Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը
|
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը
|
Գործողության ժամկետը |
1 |
«Ալֆա Ֆարմ» ՍՊԸ |
ք. Երևան, Ջրաշատի 1 |
Կ-XX-001141 |
22.05.08 |
205 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
ք. Երևան, Գ. Նժդեհի 16 շ., թիվ 30 |
անժամկետ |
2 |
«Ռիթմ Ֆարմ» ՍՊԸ |
ք. Երևան, Թոթովենցի 11/2շ. բն. 34 |
Կ-XX-001142 |
22.05.08 |
198 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
ք. Երևան, Շիրակի փող.,շ.18 |
անժամկետ |
3 |
Ա/Ձ Լյովա Կարապետյան |
ք. Արթիկ, Անկախության 22-2 |
Ա-XX-000467 |
22.05.08 |
201 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
ք., Արթիկ, Աբովյան փող., թիվ 21/1 |
անժամկետ |
4 |
Ա/Ձ Նշան Այվազյան |
ք. Աշտարակ, Սիսակյան 35 |
Ա-XX-000466 |
22.05.08 |
197 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
ք. Աշտարակ, Սիսակյան 35 |
անժամկետ |
5 |
«ԱՄԱ-ՏԵՔ» ՍՊԸ |
ք. Երևան, Օհանովի 8, բն. 20 |
Կ-XX-001143 |
22.05.08 |
216 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
ք., Երևան, Բագրատունյաց 1-ին նրբ., շ.11, 1ա |
անժամկետ |
6 |
Ա/Ձ Աշոտ Հովհաննիսյան |
ք. Դիլիջան, Կալինինի փող., տուն 146 |
Ա-XX-000288 |
22.05.08 |
199 |
Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) |
ք. Դիլիջան, Կալինինի փող., տուն 146 |
անժամկետ |
7 |
«Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի ԲԿ» ՓԲԸ |
ք. Երևան, Նոր– Արեշ, 22-րդ փող. |
Կ-XX-001205 |
22.05.08 |
192 |
Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն, ուրոլոգիական, սրտաբանական, (մանկական), ակնաբանական (մանկական), քիթ-կոկորդ– ականջաբանական (օտորինոլարինգոլոգիական (մանկական), վիրաբուժական (մանկական), նյարդաբանական (մանկական)) |
ք. Երևան, Նոր– Արեշ, 22-րդ փող |
անժամկետ |