Գլխավոր տեղեկություն
Համար
N 587-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.15/24(298) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.04.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 ապրիլի 2008 թվականի N 587-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ`

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

 

«Ալֆա ֆարմ» ՍՊԸ

դեղատնային գործունեություն (դեղատուն առանց ստերիլ դեղերի պատրաստման) (դրական)

 

«Իրեն-Էմմա» ՍՊԸ

դեղատնային գործունեություն (դեղատուն առանց ստերիլ դեղերի պատրաստման) (դրական)

 

«Արևիկ-Գևորգ» ՍՊԸ

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)
(դրական)

 

Ա/Ձ Անժելա Հախնազարյան

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)
(դրական)

 

«Հելիդա Ֆարմ» ՍՊԸ

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)
(դրական վերապահում)

 

«Գեվսամգար» ՍՊԸ

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)
(դրական վերապահում)

 

Ա/Ձ Անահիտ Սարգսյան

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)
(դրական վերապահում)

 

«Գյումրու Ն. Մելիքյանի անվան
«Թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ

բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

 

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։

 

Նախարար`

Հ. Քուշկյան

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

 

(ՀՀ առողջապահության նախարարի 30.04.2008 թ. N 587-Ա հրաման)

 

հ/հ Ֆիզ. անձ -(անուն, ազգանուն) իրավ. անձ -(անվանումը) Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց-
ման համա-
րը
Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործո-
ղության ժամկե-
տը
1 «Ալֆա Ֆարմ» ՍՊԸ ք. Երևան, Ջրաշատի 1 Կ-XX-001136 30.04.08 157 Դեղատնային գործունեություն (դեղատուն՝ առանց ստերիլ դեղերի պատրաստման) ք. Երևան, Կոմիտասի պող., 2.27, թիվ 10/1 անժամկետ
2 «Իրեն-էմմա» ՍՊԸ ք. Երևան Տ. Մեծի 36 Կ-XX-0011337 30.04.08 202 Դեղատնային գործունեություն (դեղատուն՝ առանց ստերիլ դեղերի պատրաստման) ք. Երևան Տ. Մեծի 36 անժամկետ
3 «Արևիկ Գևորգ» ՍՊԸ ք. Արթիկ, Աբովյան փող., շ. 22, բն. 20 Կ-XX-001139 30.04.08 164 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան, Տ. Մեծի պող, շ. 71, թիվ 17 անժամկետ
4 Ա/Ձ Անժելա Հախնազարյան ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 41/21 Ա-XX-000462 30.04.08 168 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Արտաշատ, Երևանյան փող., թիվ 7/22ա անժամկետ
5 «Հելիդա ֆարմ» ՍՊԸ ք. Երևան, Տ. Մեծի պող, շ. 36, բն. 188 Կ-XX-001140 30.04.08 181 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան, Բաբաջանյան 55/1շ., 31ա անժամկետ
6 «Գեվսամգար»ՍՊԸ Արարատի մարզ, ք. Արարատ, Շահումյան 2 Կ-XX-001138 30.04.08 183 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Արարատ, Շահումյան 4/2, 2-1շ. անժամկետ
7 Ա/Ձ Անահիտ Սարգսյան ք. Սպիտակ, Մ. Բաղրամյանի փող., շ. 19, բն. 26 Ա-XX-000463 30.04.08 166 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Սպիտակ, Իտալական թաղամաս անժամկետ
8 «Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան «Թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ ք. Գյումրի, Կույբիշևի 3 Կ-XX-001201 30.04.08 200 Բժշկական օգնություն և սպասարկում (մաշկաբանական, վեներաբանական) ք. Գյումրի, Կույբիշևի 3 անժամկետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան