ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
28 օգոստոսի 2002 թ. |
N 02/63 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 22-ի «ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման» կարգի 6-րդ կետի «գ» ենթակետը և 19-րդ հոդվածի «ա» ենթակետը
Հրամայում եմ`
2002թ. սեպտեմբերի 1-ից 10 օր ժամկետով կասեցնել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի գործողությունը:
Նախագահ |
Ա. Ավետիսյան |