ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2008 թ. ք. Երևան |
թիվ 1025-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԵրԵՎանի Շենգավիթի համայնքի «Շենգավիթի միջնակարգ դպրոց» կրթական հիմնարկ համայնքային ոչ առԵՎտրային կազմակերպության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34, 35 հոդվածներով, 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, նույն օրենքի 36 հոդվածի 8-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. ՀՀ Երևանի Շենգավիթի համայնքի «Շենգավիթի միջնակարգ դպրոց» կրթական հիմնարկ համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2005 թ. մարտի 14-ի N 323 լիցենզիայի գործողութունը կասեցնել մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին`
ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ «Շենգավիթի միջնակարգ դպրոց» կրթական հիմնարկում սովորողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով դպրոցի աշակերտների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ:
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |