ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2008 թ. ք. Երևան |
թիվ 1034-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Կիլիկյան Հայաստան» կրթամշակութային կենտրոն» հիմնադրամի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «Կիլիկյան Հայաստան» կրթամշակութային կենտրոն» հիմնադրամի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը, և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2004 թ. հունիսի 8-ի N 420-Ա/Ք հրամանը և լիցենզիայի N 281 վկայականը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |