ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
15 դեկտեմբերի 2008 թ. |
N 08-400-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 15.12.08 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Վի Վի Փի Քոնսալթինգ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0728 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Կա Էն Ֆորեվր Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0729 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Դեֆո-Կապիտալ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0730 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(15.12.2008 թ. հր. N 08-400-Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավա- |
Բնակության |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ |
Գրանցման համարը |
Գործու- |
Գործու- |
Գործունեության ժամկետը |
Տեղեկութ- |
Այլ |
1 |
«Վի Վի Փի Քոնսալթինգ» ՍՊԸ | Երևան, Ա. Մանուկյան 17 բն 11 | ԱԳN0728 | 14.12.07թ. | 01541315 | 724 | Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է խախտման պատճառով | |
2 |
«Կա էն Ֆորեվր Ռիելթի» ՍՊԸ | Երևան, Օրբելու 4շ, 26բն | ԱԳN0729 | 14.12.07թ. | 00253843 | 725 | Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է խախտման պատճառով | |
3 |
«ԴեֆՈ-Կապիտալ» ՍՊԸ | Երևան, Սունդուկյան փ. 3ա, N1 | ԱԳN0730 | 14.12.07թ. | 00253481 | 726 | Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |