ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 փետրվարի 2009 թ. |
N 103-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասը և անհատ ձեռնարկատեր Անգին Մելքոնյանի 15.01.2009 թվականի N 137-Մ դիմումը.
Հրամայում եմ`
1. Ընդունել ի գիտություն, որ անհատ ձեռնարկատեր Անգին Մելքոնյանի (2004 թվականի նոյեմբերի 10-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000105 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Լենինգրադյան 8, բն. 2 հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Լենինգրադյան փող., 8 շ., հ. 13 հասցե:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեություն իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |