«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12409140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
24 փետրվարի 2009 թ. |
N 192-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Անմաքս առևտրի խանութների պահեստի և առևտրի սրահի ապրանքների շարժի հաշվառման կարգը» համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝ | Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թ. փետրվարի 24-ի N 192-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
Անմաքս առԵՎտրի խանութների պահեստի ԵՎ առԵՎտրի սրահի ապրանքների շարժի հաշվառման
1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութների պահեստներում և առևտրի սրահներում մաքսային հսկողության ներքո ապրանքների շարժի հաշվառումը:
2. Անմաքս առևտրի խանութի պահեստից առևտրի սրահ կամ առևտրի սրահից պահեստ ապրանքների հաշվառումը իրականացվում է համապատասխանաբար ելքի և մուտքի մատյանների միջոցով, որոնք նախօրոք կարվում, համարակալվում են հերթական համարներով և վավերացվում են այն մաքսային մարմնի ղեկավարի կողմից, որի գործունեության գոտում է գտնվում անմաքս առևտրի խանութը: Մատյաններում վերջին գրառումը կատարվելուց հետո դրանք պահպանվում են ոչ պակաս քան երեք տարի:
3. Անմաքս առևտրի խանութի պահեստից առևտրի սրահ կամ ավիաընկերությունների կողմից ինքնաթիռներում վաճառքի նպատակով ապրանքների տեղափոխումը կատարվում է ելքի փաստաթղթի հիման վրա, որում նշվում է ապրանքների անվանումը, տեսակը, քանակը կամ քաշը:
4. Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահից կամ ավիաընկերությունից (ինքնաթիռում չվաճառված) ապրանքների հետ վերադարձը պահեստ կատարվում է մուտքի փաստաթղթերի հիման վրա, որում նշվում է ապրանքների անվանումը, տեսակը, քանակը կամ քաշը:
5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը սույն կարգի 3-4 կետերում նշված ապրանքների տեղափոխման շարժի նկատմամբ հսկողությունը իրականացնում է ելքի և մուտքի փաստաթղթերում զետեղված տեղեկատվության և փաստացի տեղափոխվող ապրանքները համադրելու միջոցով և համապատասխանության դեպքում հավաստում է կնիքով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|