ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 մայիսի 2009 թ. |
N 364-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Գորիսի Խ. Երիցյանի անվ. պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հաձնաժողովի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. «Գորիսի Խ. Երիցյանի անվ. պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով, հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 3 տարի տևողությամբ, ընդունելության սահմանային 20 տեղով` 3106-«Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության գծով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայութուն» գործակալությանը:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |