Գլխավոր տեղեկություն
Համար
N 901-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.07.15/22(340) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.06.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 հունիսի 2009 թ.

N 901-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԼԱՏԱԳԻ» ՍՊԸ-Ի ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի 01.04.2009թ. N 1024/12 հանձնարարագրի հիման վրա տեսչության Երևանի Արաբկիր տարածքային կենտրոնի կողմից 2009 թվականի ապրիլի 10-ից մինչև ապրիլի 20-ը քաղաք Երևան, Կոմիտասի 54, բն. 60 հասցեում գտնվող «Լատագի» ՍՊԸ-ի դեղատնային կրպակում անցկացվել է թեմատիկ ստուգում, լիցենզավորման հանձնաժողովի 05.06.09թ. եզրակացությունը:

Մասնավորապես` պահպանված չեն եղել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 574 հրամանով հաստատված «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների 2-III-2.2.7» 1.3, 1.5, 3.1, 3.5, 3.13, 5.6 կետերով նախատեսված կանոնները: Բացի այդ, հայտնաբերվել են ՀՀ Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգով սահմանված» (այսուհետ` Կարգ) լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների խախտումներ: Մասնավորապես` առևտրի սրահի և սպասասրահի ընդհանուր մակերեսը կազմում է 15.6 ք/մ, այնինչ նվազագույն չափ սահմանված է 18 ք/մ (Կարգի 24-րդ կետի 3-րդ կետ, «ա» պարբերություն): Իսկ «Լատագի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտում (կից փաստաթղթերում) առևտրի սրահի տարածքի չափը նշված է եղել 12 ք/մ, իսկ սպասասրահի տարածքի չափը` 12.4 ք/մ (ընդհանուր` 24.4 ք/մ):

Փաստորեն, «Լատագի» ՍՊԸ-ն չի ապահովել օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջները և պայմանները և լիցենզիա ստանալու համար 2002 թվականի սեպտեմբերի 25-ին ներկայացրել է լիցենզիա ստանալու մասին հայտ, որում (կից փաստաթղթում) ներկայացրել է ակնհայտ կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ և արդյունքում 2002 թվականի հոկտեմբերի 29-ին ստացել է թիվ Կ-XX-000076 լիցենզիան:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն. «Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում»:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն. «Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորող մարմնի կողմից դիմում ներկայացնելիս»:

Նկատի ունենալով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է դատարան «Լատագի» ՍՊԸ-ի դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջներով` առաջարկում եմ ՀՀ ԱՆ լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը դնել «Լատագի» ՍՊԸ-ի 2002 թվականի հոկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-XX-000076 լիցենզիայի գործողության դադարեցման հարցը` կասեցնելով լիցենզիայի գործողությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Կասեցնել «Լատագի» ՍՊԸ-ի 2002 թվականի հոկտեմբերի 29-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման N Կ-XX-000076 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Հ. Քուշկյան