Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 594-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.08.03/23(341) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.07.2009
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 հուլիսի 2009 թ. 

թիվ 594-Ա/Ք


Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Ռոսլին» արվեստի ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողության կասեցումը վերացված համարելու ԵՎ ՀՀ ԿԳ նախարարի 2009 թվականի մարտի 2-ի N 148-Ա/Ք հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ի մասով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության առաջարկությունը.

 

Հրամայում եմ`

 

1. «Ռոսլին» արվեստի ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու N 108 լիցենզիայի գործողության կասեցումը համարել վերացված, և այդ կապակցությամբ, ուժը կորցրած ճանաչել ՀՀ ԿԳ նախարարի 2009 թվականի մարտի 2-ի N 148-Ա/Ք հրամանը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը, հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Նախարար` 

 Ա. Աշոտյան