ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 սեպտեմբերի 2009 թ. |
N 789-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Այ. Սի. Յու. Փի. Սի.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարրական ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով «Այ. Սի. Յու. Փի. Սի.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Թ. Սաթամյանի 2009թ. սեպտեմբերի 7-ի դիմումը`
Հրամայում եմ՝
1. «Այ. Սի. Յու. Փի. Սի.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2008թ. հունվարի 15-ի N 938 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2010թ. սեպտեմբերի 1-ը:
2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար`
Ա. Աշոտյան