Գլխավոր տեղեկություն
Համար
N 1094-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.10.14/27(345).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.07.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հուլիսի 2009 թ.
ք. Երևան

N 1094-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱՐ-ՄԵԴ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Կար-Մեդ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 10.07.2009թ. N 8024 դիմումը.

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2005 թվականի հուլիսի 28-ին «Կար-Մեդ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000705 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Կար-Մեդ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան