Գլխավոր տեղեկություն
Համար
N 862-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.10.2009
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 հոկտեմբերի 2009 թ.

N 862-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարության «Գյումրու N 4 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, հիմնական ԵՎ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքերով, մի շարք մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա տալու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը`

 

Հրամայում եմ՝

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 4 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով, 1 տարի տևողությամբ, ընդունելության սահմանային 25 տեղով` 0515-«Զարդակիրառական արվեստ» (ըստ ճյուղերի), ընդունելության սահմանային 25 տեղով` 2203-«Համակարգիչների շահագործում», ընդունելության սահմանային 20 տեղով` 0605-«Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում», ընդունելության սահմանային 20 տեղով` 2014-«Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում», հիմնական ընդհանուր կրթության հիմքով, 3 տարի տևողությամբ, ընդունելության սահմանային 25 տեղով` 0515-«Զարդակիրառական արվեստ» (ըստ ճյուղերի), ընդունելության սահմանային 25 տեղով` 2203-«Համակարգիչների շահագործում», ընդունելության սահմանային 20 տեղով` 0605-«Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում», ընդունելության սահմանային 20 տեղով` 2014-«Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությունների գծով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին։

 

Նախարար`

Ա. Աշոտյան