ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2009 թ. |
N 781-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վերոնիկա ԳԵՎորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առԵՎտրային կազմակերպության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 178 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարության 2003 թ. ապրիլի 14-ի N 229 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Ա. Թովմասյանի 2009թ. օգոստոսի 27-ի դիմումը`
Հրամայում եմ՝
1. Դադարեցնել «Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2003թ. ապրիլի 14-ի N 229-Ա/Ք հրամանը և դրա հիմքով տրված N 178 լիցենզիան:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|