ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
23 մարտի 2010 թ. |
N 97-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 23.03.2010 թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Պրեմիեր Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0594 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
● «Ստեփ Րեալ Էսթեյթ Սըլուշանս» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա,
● «Ինկար» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(23.03.2010 թ. հր. N 97-Լ)
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը) և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկություններ |
1. |
«Պրեմիեր Ռիելթի» ՍՊԸ |
Երևան, Աղայան 9, բն. 77, հ. 583-954 |
ԱԳ 0594 |
21.03.06թ. |
01540672 |
594 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |
|
2. |
«Ստեփ Րեալ Էսթեյթ Սըլուշանս» ՍՊԸ |
ք. Երևան, Շինարարների 10, բն. 58, հեռ. 584-717 |
ԱԳ 0883 |
23.03.10թ. |
01246081 |
878 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
3. |
«Ինկար» ՍՊԸ |
ք. Հրազդան, Անդրանիկի 115, բն. 44, հեռ. 744-226 |
ԱԳ 0884 |
23.03.10թ. |
02230512 |
879 |
Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարա-կան աշխատանքների իրականացում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում |