Գլխավոր տեղեկություն
Համար
N 1921-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.19/7(359).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.12.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 1921-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԻՎԱՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Վիվաֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 25.11.2009թ. N 14860 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2008 թվականի մարտի 28-ին «Վիվաֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001129 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Վիվաֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան