Գլխավոր տեղեկություն
Համար
N 361-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.09.01/20(372) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.03.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մարտի 2010 թ. 
ք. Երևան

 N 361-Ա


Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ՝

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

Ա/Ձ Կարո Թելլիյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Ազատուհի Պոկացյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Էնդովիժն» կենտրոն ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

 

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

 

Նախարար

 Հ. Քուշկյան

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 12.03.2010թ. N 361-Ա հրաման)

Հ/հ

Ֆիզ. անձ-(անուն, ազգանուն)իրավ. անձ-(անվանումը)

Ֆիզ. անձ՝
 բնակության վայրը
իրավ.
 անձ՝ գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Գրանց-ման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման
 վայրը

Գործողու-
թյան ժամկետը

1

Ա/Ձ Կարո Թելլիյան

Արարատի մարզ,
գ. Այգեստան

Ա-XX-000624

12.03.2010

31

Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

Արարատի մարզ,
գ. Այգեստան

անժամկետ

2

Ա/Ձ Ազատուհի Պոկացյան

ք. Գյումրի, Ծննդատան փող. 21

Ա-XX-000365

12.03.2010

28

Բժշկական օգնություն և սպասարկում
(Սրտաբանական, ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային)

ք. Գյումրի,
Լ. Մադոյան փող., N 41

անժամկետ

3

«Էնդովիժն» կենտրոն ՍՊԸ

ք. Երևան, Սիամանթոյի 4, բն. 15

Կ-XX-001399

12.03.2010

35

Բժշկական օգնություն և սպասարկում(Ներզննական, մաշկաբանական, ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային))

ք. Երևան, Դեմիրճյան փող.,
12-14 շ., թիվ 2

անժամկետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան