Գլխավոր տեղեկություն
Համար
N 621-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.09.01/20(372) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.04.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 ապրիլի 2010 թ. 
ք. Երևան

 N 621-Ա


Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ՝

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

«Կեռամա Սալոն» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Ֆարմաֆակտ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Սաս-Գրուպ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Հոգա Սիլգա» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Արտակ Խաչատրյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Գուգլաս» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Ամիդա» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Հասու» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Մակտուս Դենտ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Հեփի Սմայլ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Տարերք-Թվայն» ՍՊԸ

բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
Ա/Ձ Անդրանիկ Մամիկոնյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

 

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

 

Նախարար

 Հ. Քուշկյան

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 21.04.2010թ. N 621-Ա հրաման)

Հ/հ

Ֆիզ. անձ-
(անուն, ազգանուն)իրավ. անձ-(անվանումը)

Ֆիզ. անձ՝
 բնակության վայրը
իրավ. անձ՝ գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Գրանց-ման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության
իրականացման
 վայրը

Գործողու-թյան ժամկետը

1

Ա/Ձ Արտակ Խաչատրյան

Արարատի մարզ,
գ. Նոր Կյանք

Ա-XX-000635

21.04.2010

114

Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

Արարատի մարզ,

գ. Նոր Կյանք, Արարատյան 58/1

անժամկետ

2

«Հոգո-Սիլգա» ՍՊԸ

Արագածոտնի մարզ, գ. Ագարակ

Կ-XX-001328

21.04.2010

112

Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

Արագածոտնի մարզ, հ/մ Ագարակ, 2 փող. N 44 շին.

անժամկետ

3

«Սաս-Գրուպ» ՍՊԸ

ք.Երևան, Մաշտոցի պող., թիվ 18

Կ-XX-001331

21.04.2010

116

Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

ք.Երևան, Քաջազնունու փող. 20/1շ., 30շին.

անժամկետ

4

«Ֆարմաֆակտ» ՍՊԸ

ք.Երևան, Սունդուկյան փող., շ.13, բն.9

Կ-XX-001330

21.04.2010

121

Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

ք. Երևան, Կոմիտասի պող., թիվ 39 տարածք

անժամկետ

5

«Կեռամա Սալոն» ՍՊԸ

Սյունիքի մարզ,
ք. Գորիս, Նարեկացու փող., տուն 28

Կ-XX-001337

21.04.2010

108

Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

ք. Երևան, Նոր Նորք փող., 5 մ/շ, Միկոյան 14շ.

անժամկետ

6

«Տարերք-Թվայն» ՍՊԸ

ք.Երևան, Տերյան փող., շ.52, թիվ 8

Կ-XX-001409

21.04.2010

120

Բժշկական օգնություն և սպասարկում
(Բժշկական ընդհանուր պրակտիկա, գինեկոլոգիական, ֆիզիոթերապևտիկ ներզատաբանական, ուրոլոգիական, ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային)

ք.Երևան, Սայաթ-Նովայի N 11/2 տարածք

անժամկետ

7

«Մակտուս դենտ»

ք.Երևան, Ջիվանու փող., շ.2, 43 ար.

Ա-XX-001414

21.04.2010

119

Բժշկական օգնություն և սպասարկում
(Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական, ատամնատեխնիկական)

ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա վ/տ., Ջիվանու շ.2, N 43 ար.

անժամկետ

8

«Հասու» ՍՊԸ

ք.Երևան, Ռոստոմի փող., շ.29, N 189շին.

Կ-XX-001415

21.04.2010

104

Բժշկական օգնություն և սպասարկում(Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական)

ք.Երևան, Ռոստոմի փող., շ.29, N 189շին.

անժամկետ

9

«Ամիդա» ՍՊԸ

ք.Երևան Վարդանանց 5ա, բն. 352

Կ-XX-001417

21.04.2010

70

Բժշկական օգնություն և սպասարկում(Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական, կոսմետոլոգիական, մաշկաբանական)

ք.Երևան Իսահակյան փող., շ.8, N 12

անժամկետ

10

Ա/Ձ Անդրանիկ Մամիկոնյան

ք.Երևան, Մոլդովական շ.17, բն.35

Կ-XX-000369

21.04.2010

68

Բժշկական օգնություն և սպասարկում
 (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական)

ք.Երևան, Գայի պող., շ.36, թիվ 46

անժամկետ

11

«Գուգլաս» ՍՊԸ

ք.Երևան,
Տ. Մեծի 80/1

Կ-XX-001418

21.04.2010

117

Բժշկական օգնություն և սպասարկում
 (ֆիզիոթերապևտիկ)

ք.Երևան,
Տ. Մեծի 80/1

անժամկետ

12

«Հեփի Սմայլ» ՍՊԸ

ք.Երևան, Պուշկինի փող., շ.21/3

Կ-XX-001416

21.04.2010

163

Բժշկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական)

ք.Երևան, Պուշկինի փող., շ.21/3, N 1/1

անժամկետ

13

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ

ք.Երևան, Կորյունի 2

Կ-XX-001408

21.04.2010

155

Բժշկական օգնություն և սպասարկում
 (հիվ` ինտերվենցիոն սրտաբանական, անոթա-նեյրովիրաբուժական, նյարդավիրաբուժական, արտա` ուրոլոգիական, ուռուցքաբանական, կոսմետոլոգիական)

ք.Երևան, Կորյունի 2