Գլխավոր տեղեկություն
Համար
N 56-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.02/9(422) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.02.2012
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

14 փետրվարի 2012 թ.
ք. Երևան

 N 56-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԿՆԱՁՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 11-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-158-Ն օրենքի 3-րդ հոդվածների պահանջներով.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2011 թվականի հունվարի 21-ին «ԱԿՆԱՁՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցում N ՓԿ-014 լիցենզիան վերաձևակերպել և տրամադրել Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության N ՓԿ-014 լիցենզիա և փոստային կապի ծառայությունների գործունեության N 01 և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության N 02 ներդիրներ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

 Մ. Վարդանյան