ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
4 մայիսի 2012 թ. ք. Երևան |
N 232-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 01476 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ 2012 թվականի ապրիլի 26-ի գրությունը` անհատ ձեռնարկատեր ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՏԾ N 01476 լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 201-Ա հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատեր ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ 2009 թվականի դեկտեմբերի 25-ի ՏԾ N 01476 լիցենզիայի գործողության կասեցումը 2012 թվականի մայիսի 1-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |