ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 հունիսի 2012 թ. |
N 1291-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԵՆ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Կարեն Սիրեկանյանի 22.05.2012 թվականի թիվ 13785 դիմումը.
Հրամայում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Կարեն Սիրեկանյանին 2009թ. հունիսի 5-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000550 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, 110 թաղամաս, թիվ 14 հասցեն տեղափոխել մարզ Արմավիր, համայնք Արմավիր ք., Նալբանդյան փողոց, 3 հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին՝
1) ապահովել լիցենզիաներում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|