Գլխավոր տեղեկություն
Համար
N 711-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.09.18/24(437).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
24.08.2012
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

24 օգոստոսի 2012 թ.  
ք. Երևան

N 711-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐ-ԲԵ» ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ԻՆ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը, 26-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 785-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի սույն թվականի օգոստոսի 3-ի եզրակացությունը և «ԱՐ-ԲԵ» հայ-բելառուսական առևտրի տուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ԱՐ-ԲԵ» հայ-բելառուսական առևտրի տուն» ՍՊԸ-ին տալ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի՝

1) հանձնումը լիցենզավորված անձին,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

 

  Տ. Դավթյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/հ

Իրավաբանական անձի անվանումը

Գտնվելու (բնակության)վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողության ժամկետը

Տեղեկատվություն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևա-
կերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին

Այլ տեղե-
կություններ

1.

«Սպիրիտ մարկետ» ՍՊԸ

ք.Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 9/2

N ՕՆ-11

23.08.2012թ.

00437976

278.110.03.246

ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզիա

ք.Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 9/2

Անժամկետ

Լիցենզիայի տրամադրում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 23.08.2012թ.
N 704-Ա հրաման

 

2.

«ԱՐ-ԲԵ» Հայ-Բելառուսական առևտրի տուն» ՍՊԸ

ք.Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց թիվ 1/1

N 0Ն-12

24.08.2012թ.

022.47.573

269.110.03.780

ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզիա

ք.Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց թիվ 1/1

Անժամկետ

Լիցենզիայի տրամադրում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 24.08.2012թ.
N 711-Ա հրաման

 

3.

«Իսկռա Արմեն» ՍՊԸ

ք.Երևան, Եր.Քոչարի 22/1

ՀՀ 14

01.04.2011թ.

01573386

273.110.05668

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա

ք.Երևան, Խորենացու փողոց թիվ 33 հանրախա-նութի 1-ին հարկ

Անժամկետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 18.08.2012թ.
N 689-Ա հրամանի համաձայն կատարվել է իրա-կանացման վայրի փոփոխություն