Գլխավոր տեղեկություն
Տիպ
Միջազգային կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2015.04.22/1(31)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
14.06.1983
Ստորագրման ամսաթիվ
14.06.1983
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԵՎ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Մաքսային համագործակցության խորհրդի հովանու ներքո մշակված սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերը,

ցանկանալով դյուրացնել միջազգային առևտուրը,

ցանկանալով դյուրացնել վիճակագրական տվյալների, մասնավորապես միջազգային առևտրին վերաբերող վիճակագրական տվյալների հավաքումը, համադրումը և վերլուծությունը,

ցանկանալով կրճատել միջազգային առևտրի գործընթացում ապրանքների` դասակարգման մեկ համակարգից մյուսն անցնելու ժամանակ վերանկարագրման, վերադասակարգման և վերածածկագրման հետ կապված ծախսերը և դյուրացնել արտաքին առևտրի փաստաթղթերի ստանդարտիզացիան և տվյալների փոխանցումը,

հաշվի առնելով, որ միջազգային առևտրի տեխնոլոգիայի և կառուցվածքների փոփոխությունները պահանջում են լուրջ փոփոխություններ կատարել Մաքսային սակագներում ապրանքների դասակարգման համար Անվանացանկի մասին կոնվենցիայում` կնքված 1950 թվականի դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում,

հաշվի առնելով նաև, որ մաքսային և վիճակագրական նպատակների համար կառավարությունների և առևտրային շրջանակների կողմից պահանջվող մանրամասնեցման աստիճանը դուրս է եկել վերը նշված կոնվենցիային կից Անվանացանկի շրջանակներից,

հաշվի առնելով ճշգրիտ և համադրելի տվյալների կարևորությունը միջազգային առևտրային բանակցությունների նպատակների համար,

հաշվի առնելով, որ Ներդաշնակ համակարգը նախատեսված է օգտագործել տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների սակագների և փոխադրումների վիճակագրության համար,

հաշվի առնելով, որ նախատեսված է Ներդաշնակ համակարգը հնարավորինս մեծ չափով ներգրավել առևտրային ապրանքների նկարագրման և ծածկագրման համակարգերում,

հաշվի առնելով, որ Ներդաշնակ համակարգը նախատեսված է արտաքին առևտրի վիճակագրության և արտադրության վիճակագրության միջև հնարավորինս սերտ փոխադարձ կապ հաստատելու համար,

հաշվի առնելով, որ Ներդաշնակ համակարգի և Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրի ստանդարտ դասակարգման (ՄԱՍԴ) միջև պետք է հաստատվի սերտ փոխադարձ կապ,

հաշվի առնելով վերը նշված կարիքները բավարարելու ցանկալիությունը համակցված սակագնային/վիճակագրական Անվանացանկի միջոցով` հարմար միջազգային առևտրի հետ կապված տարատեսակ շահեր հետապնդող մասնակիցների օգտագործման համար,

հաշվի առնելով, որ կարևոր է երաշխավորել Ներդաշնակ համակարգի արդիականությունը միջազգային առևտրի տեխնոլոգիայում և կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունների լույսի ներքո,

նկատի ունենալով Մաքսային համագործակցության խորհրդի կողմից ստեղծված Ներդաշնակ համակարգի կոմիտեի կատարած աշխատանքն այս բնագավառում,

հաշվի առնելով այն, որ վերը նշված Անվանացանկի մասին կոնվենցիան արդյունավետ միջոց եղավ այդ նպատակներից մի քանիսին հասնելու համար, և որ ցանկալի արդյունքներին հասնելու լավագույն ճանապարհը նոր միջազգային կոնվենցիա կնքելն է,

համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 1

Սահմանումներ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

ա) «Ապրանքների նկարագրման և ծածկագրման համակարգ», այսուհետ՝ Ներդաշնակ համակարգ, նշանակում է՝ Անվանացանկ, որն իր մեջ ներառում է ապրանքային դիրքեր և ենթադիրքեր և դրանց վերաբերող թվային ծածկագրեր, բաժնի, խմբի և ենթախմբի վերաբերյալ ծանոթություններ, ինչպես նաև սույն Կոնվենցիայի Հավելվածում բերված՝ Ներդաշնակ համակարգի մեկնաբանման Հիմնական կանոններ:

բ) «Մաքսասակագնային անվանացանկ» նշանակում է՝ Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն ընդունված անվանացանկ, ներմուծված ապրանքներից մաքսատուրքերի գանձման նպատակով:

գ) «Վիճակագրական անվանացանկեր» նշանակում է՝ ապրանքների ներմուծման և արտահանման վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքման համար Պայմանավորվող կողմի ընդունած ապրանքային անվանացանկեր:

դ) «Համակցված սակագնային վիճակագրական անվանացանկ» նշանակում է՝ մաքսասակագնային և վիճակագրական անվանացանկերը միավորող անվանացանկ, որը Պայմանավորվող կողմը, իր օրենսդրության համաձայն, պահանջում է կիրառել ներմուծվող ապրանքների հայտարարագրման ժամանակ:

ե) «Խորհուրդ ստեղծելու մասին կոնվենցիա» նշանակում է՝ 1950 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կնքված՝ Մաքսային համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին կոնվենցիա:

զ) «Խորհուրդ» նշանակում է՝ սույն հոդվածի «ե» կետում նշված Մաքսային համագործակցության խորհուրդ:

է) «Գլխավոր քարտուղար» նշանակում է՝ Խորհրդի Գլխավոր քարտուղար:

ը) «Վավերացում» տերմինը նշանակում է՝ վավերացում, ընդունում կամ հաստատում:

 

ՀՈԴՎԱԾ 2

Հավելված

 

Սույն Կոնվենցիայի Հավելվածը նրա անբաժանելի մասն է, և ցանկացած հղում այդ Կոնվենցիային ներառում է նաև հղումը այդ Հավելվածին:

 

ՀՈԴՎԱԾ 3

Պայմանավորվող կողմերի պարտականությունները

 

1. Հաշվի առնելով 4-րդ հոդվածում թվարկված բացառությունները՝

ա) Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմը երաշխավորում է, բացառությամբ սույն կետի «գ» ենթակետի դրույթների կիրառման դեպքերի, որ իր նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից իր մաքսասակագնային և վիճակագրական անվանացանկերը համապատասխանում են Ներդաշնակ համակարգին: Դրանով իսկ նա երաշխավորում է իր մաքսասակագնային և վիճակագրական անվանացանկերի նկատմամբ՝

I. Ներդաշնակ համակարգի բոլոր ապրանքային դիրքերը և ենթադիրքերը, ինչպես նաև դրանց վերաբերող թվային ծածկագրերի օգտագործումը` առանց որևէ լրացման կամ փոփոխության,

II. Ներդաշնակ համակարգի մեկնաբանության Հիմնական կանոնների, ինչպես նաև բոլոր դիրքերի, խմբերի և ենթադիրքերի բոլոր ծանոթությունների կիրառումը, և չի փոփոխում Ներդաշնակ համակարգի դիրքերի, խմբերի, Վերնագրերի և ենթավերնագրերի բովանդակությունը, և

III. Ներդաշնակ համակարգի թվանշային կարգի պահպանումը:

բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նաև հրապարակում է, ապրանքների ներմուծման և արտահանման վերաբերյալ իր վիճակագրական տվյալները համաձայն, Ներդաշնակ համակարգի վեցանիշ ծածկագրի կամ, Պայմանավորվող կողմի նախաձեռնությամբ, առավել բարձր մակարդակով, այն չափով, որ այդ հրապարակումը չի կանխվում բացառիկ պատճառներով, ինչպիսիք են առևտրային գաղտնիությունը կամ ազգային անվտանգությունը:

գ) Սույն հոդվածում Պայմանավորվող կողմին ոչինչ չի պարտավորեցնում օգտագործել Ներդաշնակ համակարգի ենթադիրքերի իր մաքսասակագնային անվանացանկում՝ պայմանով, որ այն համապատասխանի ա.I, ա.II և ա.III ենթակետերում նշված պարտավորություններին` համակցված սակագնային վիճակագրական անվանացանկում:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի պարտավորությունների համաձայն` ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է անել այնպիսի տեքստային փոփոխություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ազգային օրենքում Ներդաշնակ համակարգը օգտագործելու համար:

3. Սույն հոդվածում Պայմանավորվող կողմին ոչինչ չի արգելում իր մաքսասակագնային և վիճակագրական անվանացանկերում ստեղծել ենթադիրքեր Ներդաշնակ համակարգով նախատեսված մակարդակներից ավելի բարձր մակարդակի դասակարգում սահմանելու համար՝ պայմանով, որ յուրաքանչյուր այդպիսի ենթադիրք լրացված և ծածկագրված լինի սույն Կոնվենցիայի Հավելվածում բերված վեցանիշ թվային ծածկագրից բարձր ծածկագրով:

 

ՀՈԴՎԱԾ 4

Զարգացող երկրների կողմից մասնակի կիրառումը

 

1. Զարգացող երկիր հանդիսացող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է հետաձգել Ներդաշնակ համակարգի որոշ կամ բոլոր ենթադիրքերի կիրառումն անհրաժեշտ ժամանակահատվածով` հաշվի առնելով միջազգային առևտրի կառուցվածքը կամ վարչական ներուժը:

2. Զարգացող երկիր հանդիսացող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը, սույն հոդվածի դրույթների համաձայն, որոշում է կայացնում Ներդաշնակ համակարգի մասնակի կիրառման մասին, համաձայնում է ձեռնարկել իր լավագույն միջոցները վեցանիշ Ներդաշնակ համակարգը 5 տարվա ընթացքում ամբողջությամբ կիրառելու համար` սկսած այն պահից, երբ սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ երկրի նկատմամբ, կամ ցանկացած այլ ժամանակահատվածում, որը նա անհրաժեշտ է համարում` հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին կետի դրույթները:

3. Զարգացող երկիր հանդիսացող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը, սույն հոդվածի դրույթների համաձայն, որոշում է կայացնում Ներդաշնակ համակարգի մասնակի կիրառման մասին, կիրառում է կա՛մ մեկ գծով յուրաքանչյուր ենթադիրքին վերաբերող երկգիծ բոլոր ենթադիրքերը, կա՛մ՝ դրանցից ոչ մեկը, կա՛մ յուրաքանչյուր բաժնին վերաբերող մեկ գծով՝ բոլոր ենթադիրքերը, կա՛մ՝ դրանցից ոչ մեկը: Մասնակի կիրառման այդպիսի դեպքերում Ներդաշնակ համակարգի ծածկագրի չկիրառվող մասի վեցերորդ նշանը կամ հինգերորդ և վեցերորդ նշանները, համապատասխանաբար, փոխարինվում են «0»-ով կամ «00»-ով:

4. Զարգացող երկիրը, որը, սույն հոդվածի դրույթների համաձայն, որոշում է կայացնում Ներդաշնակ համակարգի մասնակի կիրառման մասին, դառնալով Պայմանավորվող կողմ, Գլխավոր քարտուղարին ծանուցում է այն ենթադիրքերի մասին, որոնք ինքը չի կիրառելու` սկսած իր նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից, և ծանուցում է Գլխավոր քարտուղարին այն ենթադիրքերի մասին, որոնք ինքը կիրառելու է:

5. Յուրաքանչյուր զարգացող երկիր, որը, սույն հոդվածի դրույթների համաձայն, որոշում է կայացնում Ներդաշնակ համակարգի մասնակի կիրառման մասին, դառնալով Պայմանավորվող կողմ, կարող է ծանուցել Գլխավոր քարտուղարին, որ ինքը պաշտոնապես պարտավորվում է ողջ ծավալով կիրառել վեցանիշ Ներդաշնակ համակարգը՝ իր նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում:

6. Զարգացող երկիր հանդիսացող յուրաքանչյուր Պայմանավորվող, որը, սույն հոդվածի դրույթների համաձայն, մասնակիորեն կիրառում է Ներդաշնակ համակարգը, ազատվում է 3-րդ հոդվածից բխող պարտավորություններից, չկիրառվող ենթադիրքերի առումով:

 

ՀՈԴՎԱԾ 5

Տեխնիկական աջակցություն զարգացող երկրներին

 

Զարգացած երկիր հանդիսացող Պայմանավորվող կողմերը զարգացող երկրներին, նրանց խնդրանքով, ցուցաբերում են տեխնիկական աջակցություն փոխադարձորեն համաձայնեցված պայմաններով, մասնավորապես կադրերի պատրաստման, իրենց ազգային անվանացանկերը Ներդաշնակ համակարգին համապատասխանեցնելու հարցերում, և խորհրդատվություն են տրամադրում նրանց համակարգերը Ներդաշնակ համակարգի վերջին փոփոխություններին և սույն Կոնվենցիայի կիրառմանը համահունչ պահելու հարցում:

 

ՀՈԴՎԱԾ 6

Ներդաշնակ համակարգի կոմիտե

 

1. Սույն Կոնվենցիայի համաձայն հիմնադրվում է կոմիտե, որն անվանվում է Ներդաշնակ համակարգի կոմիտե և կազմվում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներկայացուցիչներից:

2. Այն սովորաբար հանդիպում է տարեկան առնվազն երկու անգամ:

3. Նրա նիստերը գումարվում են Գլխավոր քարտուղարի կողմից և անցկացվում են Խորհրդի կենտրոնակայանում, եթե Պայմանավորվող կողմերն այլ կերպ չեն որոշում:

4. Ներդաշնակ համակարգի կոմիտեում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ունի մեկ ձայնի իրավունք. այնուամենայնիվ, սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով և առանց վնաս հասցնելու ցանկացած ապագա կոնվենցիայի, երբ Մաքսային կամ Տնտեսական միությունը կամ նրա մեկ կամ մի քանի անդամները հանդիսանում են Պայմանավորվող կողմեր, այդպիսի Պայմանավորվող կողմերն ունենում են միայն մեկ ձայն: Նմանապես, երբ Մաքսային կամ Տնտեսական միության բոլոր անդամ պետությունները, որոնք, 11-րդ հոդվածի «բ» կետի դրույթների համաձայն, ունեն Պայմանավորվող կողմ դառնալու իրավունք, դառնում են Պայմանավորվող կողմ, նրանք միասին ունեն միայն մեկ ձայն:

5. Ներդաշնակ համակարգի կոմիտեն ընտրում է իր նախագահը և մեկ կամ ավելի փոխնախագահներ:

6. Նա ընդունում է իր ընթացակարգը անդամների ձայների առնվազն երկու երրորդի որոշմամբ: Այդ կերպով ընդունված ընթացակարգը հաստատվում է Խորհրդի կողմից:

7. Կոմիտեն հրավիրում է միջկառավարական կամ այլ միջազգային կազմակերպությունների, որոնց նպատակահարմար է համարում իր աշխատանքներին որպես դիտորդներ մասնակցելու համար:

8. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն ստեղծում է ենթակոմիտեներ կամ աշխատանքային խմբեր, մասնավորապես, հաշվի առնելով 7-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դրույթները, և սահմանում է այդպիսի ենթակոմիտեների կամ աշխատանքային խմբերի կազմը, քվեարկությանը մասնակցելու իրավունքը և ընթացակարգը:

 

ՀՈԴՎԱԾ 7

Կոմիտեի գործառույթները

 

1. Ներդաշնակ համակարգի կոմիտեն, հաշվի առնելով 8-րդ հոդվածի դրույթները, ունի հետևյալ գործառույթները.

ա) առաջարկում է սույն Կոնվենցիայի այնպիսի ուղղումներ, որոնք կարող են ցանկալի համարվել` հաշվի առնելով, մասնավորապես, օգտագործողների կարիքները և միջազգային առևտրի տեխնոլոգիայի և կառուցվածքների փոփոխությունները,

բ) պատրաստում է Ներդաշնակ համակարգի մեկնաբանման բացատրական ծանոթագրություններ, դասակարգման որոշումներ և խորհուրդներ կամ ուղեցույցներ,

գ) պատրաստում է առաջարկություններ Ներդաշնակ համակարգի միօրինակ մեկնաբանումը և կիրառումը երաշխավորելու նպատակով,

դ) համադրում և տարածում է Ներդաշնակ համակարգի կիրառմանը վերաբերող տեղեկատվություն,

ե) իր նախաձեռնությամբ կամ որևէ մեկի հարցման հիման վրա Պայմանավորվող կողմերին, Խորհրդի անդամներին և միջկառավարական կամ այլ միջազգային կազմակերպություններին, որոնց Կոմիտեն նպատակահարմար է համարում, տրամադրում է տեղեկատվություն կամ առաջարկություններ Ներդաշնակ համակարգում ապրանքների դասակարգմանը վերաբերող ցանկացած հարցերով,

զ) Խորհրդի յուրաքանչյուր նստաշրջանին ներկայացնում է հաշվետվություն իր գործունեության մասին, ներառյալ առաջարկված փոփոխությունները, բացատրական ծանոթագրությունները, դասակարգման որոշումները և այլ խորհուրդները,

է) իրականացնում է Ներդաշնակ համակարգին վերաբերող այլ նմանատիպ լիազորություններ և գործառույթներ, որոնք անհրաժեշտ են համարում Խորհուրդը կամ Պայմանավորվող կողմերը:

2. Ներդաշնակ համակարգի կոմիտեի բյուջետային բնույթ ունեցող որոշումները ենթակա են Խորհրդի հաստատմանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

Խորհրդի դերը

 

1. Խորհուրդն ուսումնասիրում է Ներդաշնակ համակարգի կոմիտեի նախապատրաստած՝ սույն Կոնվենցիայի վերաբերյալ ուղղումների մասին առաջարկությունները և 16-րդ հոդվածով նախատեսված կարգով առաջարկում է դրանք Պայմանավորվող կողմերին, եթե Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող՝ Խորհրդի որևէ անդամ չի պահանջում, որ այդ առաջարկությունները կամ դրանց մի մասը փոխանցվեն Կոմիտեին՝ վերաքննարկելու նպատակով:

2. Ներդաշնակ համակարգի մեկնաբանմանը վերաբերող բացատրական ծանոթագրությունները, դասակարգման որոշումները, այլ խորհուրդները և Ներդաշնակ համակարգի միօրինակ մեկնաբանումն ու կիրառումն ապահովելուն ուղղված առաջարկությունները, որոնք, 7-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն, նախապատրաստվել են Ներդաշնակ համակարգի կոմիտեի նստաշրջանի ընթացքում, համարվում են Խորհրդի կողմից հաստատված, եթե մինչև նստաշրջանի փակման ամսվան հաջորդող երկրորդ ամսվա ավարտը սույն Կոնվենցիայի ոչ մի Պայմանավորվող կողմ չի ծանուցում Գլխավոր քարտուղարին այն մասին, որ պահանջում է հարցը փոխանցել Խորհրդին:

3. Երբ, սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների համաձայն, որևէ հարց փոխանցվում է Խորհրդի քննարկմանը, Խորհուրդը հաստատում է նշված բացատրական ծանոթագրությունները, դասակարգման որոշումները, այլ խորհուրդները կամ առաջարկությունները, եթե սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող՝ Խորհրդի որևէ անդամ չի պահանջում, որ այդ առաջարկությունները կամ դրանց մի մասը փոխանցվեն Կոմիտեին՝ վերաքննարկելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 9

Մաքսատուրքի դրույքաչափերը

 

Սույն Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը չեն ստանձնում մաքսատուրքի դրույքաչափերին վերաբերող որևէ պարտավորություն:

 

ՀՈԴՎԱԾ 10

Վեճերի կարգավորումը

 

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճ հնարավորության սահմաններում լուծվում է նրանց միջև՝ բանակցությունների միջոցով:

2. Ցանկացած վեճ, որը չի կարգավորվում այդ ճանապարհով, վեճի Կողմերի կողմից փոխանցվում է Ներդաշնակ համակարգի կոմիտեին, որը դրա հիման վրա քննարկում է վեճը և առաջարկություններ է անում վեճի կարգավորման վերաբերյալ:

3. Եթե Ներդաշնակ համակարգի կոմիտեն ի վիճակի չէ կարգավորելու վեճը, նա փոխանցում է այն Խորհրդի քննարկմանը, որն առարկություններ է անում Խորհրդի հիմնադրման մասին կոնվենցիայի III հոդվածի «ե» կետի համաձայն:

4. Վեճի Կողմերը կարող են նախապես պայմանավորվել այն մասին, որ պարտադիր են համարելու Կոմիտեի կամ Խորհրդի արած առաջարկությունները:

 

ՀՈԴՎԱԾ 11

Պայմանավորվող կողմ դառնալու իրավունքը

 

Սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ կարող են դառնալ՝

ա) Խորհրդի անդամ պետությունները,

բ) Մաքսային կամ Տնտեսական միությունները, որոնք օժտված են այնպիսի պայմանագրեր կնքելու իրավասությամբ, որոնց առարկա են սույն Կոնվենցիայով կարգավորվող որոշ կամ բոլոր հարցերը, և

գ) ցանկացած այլ պետություն, որին Գլխավոր քարտուղարն այդ կապակցությամբ ուղարկում է հրավեր` Խորհրդի ցուցումով:

 

ՀՈԴՎԱԾ 12

Պայմանավորվող կողմ դառնալու ընթացակարգը

 

1. Իրավունք ունեցող ցանկացած պետություն, Մաքսային կամ Տնտեսական միություն կարող է դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ՝

ա) ստորագրելով այն` առանց վավերացման մասին վերապահման,

բ) վավերացման ենթակա սույն Կոնվենցիայի վավերագիրն ի պահ հանձնելուց հետո, կամ

գ) միանալով դրան այն բանից հետո, երբ սույն Կոնվենցիան դադարում է բաց լինել ստորագրման համար:

2. Սույն Կոնվենցիան 11-րդ հոդվածում նշված պետությունների և Մաքսային կամ Տնտեսական միությունների ստորագրման համար բաց է մինչև 1986 թվականի դեկտեմբերի 31-ը, Բրյուսելում` Խորհրդի կենտրոնակայանում: Հետագայում այն բաց է նրանց միանալու համար:

3. Վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 13

Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 11-րդ հոդվածում նշված առնվազն 17 պետությունների, Մաքսային կամ Տնտեսական միությունների կողմից առանց վավերացման մասին վերապահման այն ստորագրելուց կամ վավերագրերը կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը հանձնելուց հետո ոչ շուտ, քան 12 և ոչ ուշ, քան 24 ամիս անց` հերթական տարվա հունվարի 1-ից, բայց ոչ շուտ, քան մինչև 1987 թվականի հունվարի 1-ը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անդամների նվազագույն քանակը լրանալուց հետո սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահման ստորագրող, այն վավերացնող, կամ դրան միացող ցանկացած պետության, Մաքսային կամ Տնտեսական միության նկատմամբ սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հերթական տարվա հունվարի 1-ից` այդ պետության, Մաքսային կամ Տնտեսական միության կողմից սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահման ստորագրվելուց կամ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելուց հետո ոչ շուտ, քան 12 և ոչ ուշ, քան 24 ամիս անց, եթե նա չի նշում ավելի վաղ ժամկետ: Սակայն սույն կետի դրույթների համաձայն ուժի մեջ մտնելու ժամկետը չի կարող լինել ավելի վաղ, քան սույն հոդվածի առաջին կետով նախատեսված ժամկետն է:

 

ՀՈԴՎԱԾ 14

Կիրառումը ենթակա տարածքների կողմից

 

1. Ցանկացած պետություն սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ դառնալու պահին կամ հետագայում՝ ցանկացած ժամանակ, կարող է Գլխավոր քարտուղարին ուղարկված ծանուցման միջոցով հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է իր ծանուցման մեջ նշված բոլոր կամ որոշ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում հերթական տարվա հունվարի 1-ից` Գլխավոր քարտուղարի կողմից դրա ստացման պահից ոչ շուտ, քան 12 և ոչ ուշ, քան 24 ամիս հետո, եթե դրանում չի նշվում ավելի վաղ ժամկետ: Սակայն սույն Կոնվենցիան չի կարող կիրառվել այդ տարածքների նկատմամբ մինչև շահագրգիռ պետության համար դրա ուժի մեջ մտնելը:

2. Սույն Կոնվենցիան դադարում է ուժի մեջ լինել նշված տարածքի նկատմամբ այն պահից, երբ Պայմանավորվող կողմը դադարում է պատասխանատվություն կրել այդ տարածքի միջազգային հարաբերությունների համար, կամ ավելի վաղ ժամկետից, որի մասին, 15-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն, կարող է ծանուցվել Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 15

Չեղյալ հայտարարելը

 

Սույն Կոնվենցիայի տևողությունն անսահմանափակ է: Այնուամենայնիվ, ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է այն չեղյալ հայտարարել, և այդպիսի չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այն պահին, երբ Գլխավոր քարտուղարը ստանում է չեղյալ հայտարարելու մասին փաստաթուղթը, եթե նրանում նշված չէ ավելի ուշ ժամկետ:

 

ՀՈԴՎԱԾ 16

Ուղղումներ կատարելու ընթացակարգը

 

1. Խորհուրդը կարող է Պայմանավորվող կողմերին առաջարկել ուղղումներ կատարել սույն Կոնվենցիայում:

2. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ծանուցել Գլխավոր քարտուղարին առաջարկվող ուղղման վերաբերյալ իր առարկության մասին և հետագայում կարող է սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամկետներում հետ վերցնել այդ առարկությունը:

3. Ցանկացած առաջարկվող ուղղում համարվում է ընդունված նշված ուղղման մասին Գլխավոր քարտուղարին ծանուցելու ժամկետից 6 ամիս անց՝ պայմանով, որ մինչև այդ ժամանակահատվածի ավարտը չի ներկայացվի որևէ առարկություն:

4. Ընդունված ուղղումները բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ են մտնում հետևյալ ժամկետներից մեկի լրանալով՝

ա) երբ առաջարկվող ուղղման մասին ծանուցումը ստացվել է մինչև ապրիլի 1-ը, ապա ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում այս ծանուցմանը հաջորդող երկրորդ տարվա հունվարի մեկը, կամ

բ) երբ առաջարկվող ուղղման մասին ծանուցումը ստացվել է ապրիլի 1-ից հետո, ապա ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում այս ծանուցմանը հաջորդող երրորդ տարվա հունվարի մեկը:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի վիճակագրական անվանացանկը և նրա մաքսասակագնային անվանացանկը կամ, 3-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում, նրա համակցված սակագնային վիճակագրական անվանացանկը համապատասխանեցվում են ուղղված Ներդաշնակ համակարգի հետ սույն հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետում:

6. Սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահման ստորագրած, վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետություն, Մաքսային կամ Տնտեսական միություն համարվում են ընդունած ցանկացած ուղղում, որը նրա Պայմանավորվող կողմ դառնալու պահին ուժի մեջ է մտել կամ ընդունվել է սույն հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 17

Ներդաշնակ համակարգի նկատմամբ Պայմանավորվող կողմերի իրավունքները

 

Ներդաշնակ համակարգին վերաբերող ցանկացած հարցով 6-րդ հոդվածի 4-րդ կետը, 8-րդ հոդվածը և 16-րդ հոդվածի 2-րդ կետը ցանկացած Պայմանավորվող կողմի տալիս են իրավունքներ՝

ա) Ներդաշնակ համակարգի բոլոր մասերի նկատմամբ, որոնք նա կիրառում է սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կամ

բ) մինչև 13-րդ հոդվածի դրույթների համաձայն սույն Կոնվենցիայի` նրա համար ուժի մեջ մտնելու պահը՝ Ներդաշնակ համակարգի բոլոր դիրքերի նկատմամբ, որոնք նա պարտավոր է կիրառել նշված պահի դրությամբ` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կամ

գ) Ներդաշնակ համակարգի բոլոր մասերի նկատմամբ՝ այն պայմանով, որ նա պաշտոնապես պարտավորվում է ողջ ծավալով կիրառել վեցանիշ Ներդաշնակ համակարգը 4-րդ հոդվածի 5-րդ կետում նշված եռամյա ժամանակահատվածի ընթացքում և մինչև այդ ժամանակահատվածի ավարտը:

 

ՀՈԴՎԱԾ 18

Վերապահումներ

 

Սույն Կոնվենցիայի նկատմամբ չի թույլատրվում որևէ վերապահում:

 

ՀՈԴՎԱԾ 19

Գլխավոր քարտուղարի ծանուցումները

 

Գլխավոր քարտուղարը ծանուցում է Պայմանավորվող կողմերին, Կոնվենցիան ստորագրած այլ պետություններին, Խորհրդի անդամ պետություններին, որոնք չեն հանդիսանում սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր, և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝

ա) 4-րդ հոդվածին համապատասխան ստացված ծանուցումների,

բ) 12-րդ հոդվածում նշված ստորագրությունների, վավերացումների և միացումների,

գ) 13-րդ հոդվածի համաձայն՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ժամկետի,

դ) 14-րդ հոդվածով նախատեսված ծանուցումների,

ե) 15-րդ հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարումների,

զ) 16-րդ հոդվածի համաձայն՝ սույն Կոնվենցիայի առաջարկվող ուղղումների,

է) 16-րդ հոդվածի համաձայն առաջարկվող ուղղումների վերաբերյալ առարկությունների և, համապատասխան դեպքերում, դրանք հետ վերցնելու, և

ը) 16-րդ հոդվածի համաձայն ընդունված ուղղումների և դրանց ուժի մեջ մտնելու ժամկետի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 20

Գրանցումը միավորված ազգերի կազմակերպությունում

 

Սույն Կոնվենցիան Խորհրդի Գլխավոր քարտուղարի խնդրանքով պետք է գրանցվի Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն:

 

Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարվել է Բրյուսելում 1983 թվականի հունիսի 14-ին, անգլերեն և ֆրանսերեն (ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են), Խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնման ենթակա մեկ բնօրինակով, որը հաստատված կրկնօրինակները կուղարկի 11-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին և Մաքսային կամ Տնտեսական միություններին:

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 1-ին

 

Արձանագրություն

«Ապրանքների նկարագրման և ծածկագրման Ներդաշնակ համակարգի մասին» միջազգային Կոնվենցիայում ուղղում կատարելու մասին (կատարված է Բրյուսել քաղաքում 1986 թվականի հունիսի 24-ին)

 

1950 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված՝ Մաքսային համագործակցության Խորհուրդ հաստատող Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերը և Եվրոպական տնտեսական միությունը,

հաշվի առնելով, որ ցանկալի է 1988 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտցնել «Ապրանքների նկարագրման և ծածկագրման Ներդաշնակ համակարգի մասին» միջազգային Կոնվենցիան (կնքված 1983 թվականի հունիսի 14-ին՝ Բրյուսելում),

հաշվի առնելով, որ նշված Կոնվենցիայի 13-րդ հոդվածում ուղղումներ չկատարելու դեպքում այդ ժամկետին Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը մնում է անորոշ,

համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1983 թվականի հունիսի 14-ին Բրյուսելում կնքված «Ապրանքների նկարագրման և ծածկագրման Ներդաշնակ համակարգի մասին» միջազգային Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի 1-ին կետը փոփոխվում է հետևյալ ձևով.

«Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 11-րդ հոդվածում նշված առնվազն 17 պետությունների, Մաքսային կամ Տնտեսական միությունների կողմից առանց վավերացման մասին վերապահման այն ստորագրվելուց կամ վավերագրերը կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը հանձնվելուց հետո առնվազն 3 ամիս անց, բայց ոչ շուտ, քան մինչև 1987 թվականի հունվարի 1-ը»:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Ա. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի հետ միաժամանակ` պայմանով, որ սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածում հիշատակված պետություններից, Մաքսային կամ Տնտեսական միություններից առնվազն տասնյոթը Մաքսային համագործակցության խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ են հանձնել սույն Արձանագրությունն ընդունելու մասին իրենց փաստաթղթերը: Սակայն ոչ մի պետություն, Մաքսային կամ Տնտեսական միություն չի կարող ի պահ հանձնել սույն Արձանագրությունն ընդունելու մասին իր փաստաթուղթը, եթե մինչև այդ չի ստորագրել կամ միաժամանակ չի ստորագրում սույն Կոնվենցիան` առանց վավերացման մասին վերապահման, կամ՝ մինչև այդ ի պահ չի հանձնել կամ միաժամանակ ի պահ չի հանձնում սույն Կոնվենցիայի վավերագիրը կամ դրան միանալու մասին փաստաթուղթը:

Բ. Ցանկացած պետություն, Մաքսային կամ Տնտեսական միություն, որը դառնում է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ վերը նշված «Ա» կետի համաձայն սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո, դառնում է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ՝ Արձանագրությամբ կատարված ուղղման համաձայն:

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 1-ին

 

 

РАЗДЕЛ I

ЖИВЫЕ ЖИВОТНЫЕ; ПРОДУКТЫ ЖИВОТНОГО ПРОИСХОЖДЕНИЯ

 

РАЗДЕЛ II

ПРОДУКТЫ РАСТИТЕЛЬНОГО ПРОИСХОЖДЕНИЯ

 

РАЗДЕЛ III

ЖИРЫ И МАСЛА ЖИВОТНОГО ИЛИ РАСТИТЕЛЬНОГО ПРОИСХОЖДЕНИЯ И ПРОДУКТЫ ИХ РАСЩЕПЛЕНИЯ; ГОТОВЫЕ ПИЩЕВЫЕ ЖИРЫ; ВОСКИ ЖИВОТНОГО ИЛИ РАСТИТЕЛЬНОГО ПРОИСХОЖДЕНИЯ

 

РАЗДЕЛ IV

ГОТОВЫЕ ПИЩЕВЫЕ ПРОДУКТЫ; АЛКОГОЛЬНЫЕ И БЕЗАЛКОГОЛЬНЫЕ НАПИТКИ И УКСУС; ТАБАК И ЕГО ЗАМЕНИТЕЛИ

 

РАЗДЕЛ V

МИНЕРАЛЬНЫЕ ПРОДУКТЫ

 

РАЗДЕЛ VI

ПРОДУКЦИЯ ХИМИЧЕСКОЙ И СВЯЗАННЫХ С НЕЙ ОТРАСЛЕЙ ПРОМЫШЛЕННОСТИ

 

РАЗДЕЛ VII

ПЛАСТМАССЫ И ИЗДЕЛИЯ ИЗ НИХ; КАУЧУК, РЕЗИНА И ИЗДЕЛИЯ ИЗ HИХ

 

РАЗДЕЛ VIII

HЕОБРАБОТАHHЫЕ ШКУРЫ, ВЫДЕЛАННАЯ КОЖА, HАТУРАЛЬHЫЙ МЕХ И ИЗДЕЛИЯ ИЗ HИХ; ШОРНО-СЕДЕЛЬНЫЕ ИЗДЕЛИЯ И УПРЯЖЬ; ДОРОЖНЫЕ ПРИНАДЛЕЖНОСТИ, ДАМСКИЕ СУМКИ И АHАЛОГИЧHЫЕ ИМ ТОВАРЫ; ИЗДЕЛИЯ ИЗ КИШОК ЖИВОТНЫХ (КРОМЕ ВОЛОКНА ИЗ ФИБРОИНА ШЕЛКОПРЯДА)

 

РАЗДЕЛ IX

ДРЕВЕСИНА И ИЗДЕЛИЯ ИЗ НЕЕ; ДРЕВЕСНЫЙ УГОЛЬ; ПРОБКА И ИЗДЕЛИЯ ИЗ НЕЕ; ИЗДЕЛИЯ ИЗ СОЛОМЫ, АЛЬФЫ ИЛИ ИЗ ПРОЧИХ МАТЕРИАЛОВ ДЛЯ ПЛЕТЕНИЯ; КОРЗИНОЧНЫЕ И ДРУГИЕ ПЛЕТЕНЫЕ ИЗДЕЛИЯ

 

РАЗДЕЛ X

МАССА ИЗ ДРЕВЕСИНЫ ИЛИ ИЗ ДРУГИХ ВОЛОКНИСТЫХ ЦЕЛЛЮЛОЗHЫХ МАТЕРИАЛОВ; РЕГЕНЕРИРУЕМЫЕ БУМАГА ИЛИ КАРТОН (МАКУЛАТУРА И ОТХОДЫ); БУМАГА, КАРТОН И ИЗДЕЛИЯ ИЗ НИХ

 

РАЗДЕЛ XI

ТЕКСТИЛЬHЫЕ МАТЕРИАЛЫ И ТЕКСТИЛЬHЫЕ ИЗДЕЛИЯ

 

РАЗДЕЛ ХII

ОБУВЬ, ГОЛОВНЫЕ УБОРЫ, ЗОНТЫ, СОЛНЦЕЗАЩИТНЫЕ ЗОНТЫ, ТРОСТИ, ТРОСТИ-СИДЕНЬЯ, ХЛЫСТЫ, КНУТЫ И ИХ ЧАСТИ; ОБРАБОТАННЫЕ ПЕРЬЯ И ИЗДЕЛИЯ ИЗ НИХ; ИСКУССТВЕННЫЕ ЦВЕТЫ; ИЗДЕЛИЯ ИЗ ЧЕЛОВЕЧЕСКОГО ВОЛОСА

 

РАЗДЕЛ XIII

ИЗДЕЛИЯ ИЗ КАМНЯ, ГИПСА, ЦЕМЕНТА, АСБЕСТА, СЛЮДЫ ИЛИ АHАЛОГИЧНЫХ МАТЕРИАЛОВ; КЕРАМИЧЕСКИЕ ИЗДЕЛИЯ; СТЕКЛО И ИЗДЕЛИЯ ИЗ НЕГО

 

РАЗДЕЛ ХIV

ЖЕМЧУГ ПРИРОДНЫЙ ИЛИ КУЛЬТИВИРОВАННЫЙ, ДРАГОЦЕННЫЕ ИЛИ ПОЛУДРАГОЦЕННЫЕ КАМНИ, ДРАГОЦЕННЫЕ МЕТАЛЛЫ, МЕТАЛЛЫ, ПЛАКИРОВАННЫЕ ДРАГОЦЕННЫМИ МЕТАЛЛАМИ, И ИЗДЕЛИЯ ИЗ НИХ; БИЖУТЕРИЯ; МОНЕТЫ

 

РАЗДЕЛ XV

НЕДРАГОЦЕННЫЕ МЕТАЛЛЫ И ИЗДЕЛИЯ ИЗ НИХ

 

РАЗДЕЛ XVI

МАШИНЫ, ОБОРУДОВАНИЕ И МЕХАНИЗМЫ; ЭЛЕКТРОТЕХНИЧЕСКОЕ ОБОРУДОВАНИЕ; ИХ ЧАСТИ; ЗВУКОЗАПИСЫВАЮЩАЯ И ЗВУКОВОСПРОИЗВОДЯЩАЯ АППАРАТУРА, АППАРАТУРА ДЛЯ ЗАПИСИ И ВОСПРОИЗВЕДЕНИЯ ТЕЛЕВИЗИОННОГО ИЗОБРАЖЕНИЯ И ЗВУКА, ИХ ЧАСТИ И ПРИHАДЛЕЖНОСТИ

 

РАЗДЕЛ XVII

СРЕДСТВА НАЗЕМНОГО ТРАHСПОРТА, ЛЕТАТЕЛЬHЫЕ АППАРАТЫ, ПЛАВУЧИЕ СРЕДСТВА И ОТHОСЯЩИЕСЯ К ТРАHСПОРТУ УСТРОЙСТВА И ОБОРУДОВАHИЕ

 

РАЗДЕЛ XVIII

ИHСТРУМЕHТЫ И АППАРАТЫ ОПТИЧЕСКИЕ, ФОТОГРАФИЧЕСКИЕ, КИНЕМАТОГРАФИЧЕСКИЕ, ИЗМЕРИТЕЛЬНЫЕ, КОНТРОЛЬНЫЕ, ПРЕЦИЗИОННЫЕ, МЕДИЦИНСКИЕ ИЛИ ХИРУРГИЧЕСКИЕ; ЧАСЫ ВСЕХ ВИДОВ; МУЗЫКАЛЬНЫЕ ИНСТРУМЕНТЫ; ИХ ЧАСТИ И ПРИНАДЛЕЖНОСТИ

 

РАЗДЕЛ XIX

ОРУЖИЕ И БОЕПРИПАСЫ; ИХ ЧАСТИ И ПРИНАДЛЕЖНОСТИ

 

РАЗДЕЛ XX

РАЗНЫЕ ПРОМЫШЛЕННЫЕ ТОВАРЫ

 

РАЗДЕЛ XXI

ПРОИЗВЕДЕНИЯ ИСКУССТВА, ПРЕДМЕТЫ КОЛЛЕКЦИОНИРОВАНИЯ И АНТИКВАРИАТ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան