Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.07.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

8 հուլիսի 2015 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 94 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների գյուղարդյունաբերական համաձայնեցված (համակարգված) քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրի 13-րդ և 14-րդ կետերին համապատասխան,

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 11-րդ ենթակետի հիման վրա,

գիտական ներուժի արդյունավետ օգտագործման, գիտական և նորարարական գործունեության մեջ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման և խորացման, ինչպես նաև գյուղարդյունաբերական համալիրի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գիտական հետազոտությունների անցկացման մեխանիզմների մշակման նպատակներով

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից՝

1. Գյուղարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ գիտահետազոտական գործունեություն իրականացնելիս ղեկավարվել մինչև 2020 թվականը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ գյուղարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական հեռանկարային աշխատանքների ցանկով՝ համաձայն հավելվածի։

2. Մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել՝

տեղեկություններ սույն Հանձնարարականի հավելվածով նախատեսված գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական հեռանկարային աշխատանքների իրականացումը համակարգող կազմակերպությունների մասին.

տեղեկություններ սույն Հանձնարարականի հավելվածով նախատեսված գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների շրջանակներում իրականացվող՝ մինչև 2020 թվականը անցկացվող և ծրագրվող հետազոտությունների (նախագծերի) ու դրանց ֆինանսավորման ծավալների մասին.

առաջարկություններ գյուղարդյունաբերական համալիրի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գիտական հետազոտությունների անցկացման կարգի մասին։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: